11.04.2026
Շտապօգնության բժիշկը վթարի հետևանքով մահացել է, բուժքրոջ վիճակը ծանր է
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության ԱԳ նախարարության պետական քարտուղար Մարկո Շտուցինի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը:


 

Լուսանկարը՝ mamul.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին