16.04.2025
Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է կալանավորվել

Լուսանկարը՝ mamul.am
Լուսանկարը՝ mamul.am

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել կաշառքի գործով, կալանավորվել է:


Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։


Հիշեցնենք, որ Արսեն Կարոյանը ձերբակալվել է մարտի 4-ին՝ կաշառքի գործով։ Նույն քրեական գործով շուրջ մեկ ամիս առաջ քննչական գործողություններ են իրականացվել քաղաքապետարանում, ինչին հաջորդել են պաշտոնյաների ձերբակալությունները։ Քրեական վարույթի շրջանակներում փետրվար ամսին 11 մեղադրյալ կար, որից չորսը կալանքի տակ են։


 

Լուսանկարը՝ arminfo.info
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան