3.11.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը ու ՄԱԿ ՓԳՀ-ը քննարկել են համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։


Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Լիվ Ֆեիյենին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, որոնք, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։


Նինա Փիրումյանը ներկայացրել է փախստականների, ապաստան հայցողների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայում առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության կարևորությունը և շարունակականությունը:


Իր հերթին Լիվ Ֆեիյենին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ բարձր գնահատելով Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։


 

Ջենիֆեր Լոպեսը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում
Հաջորդ նորություն next