7.04.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

Երևանի կենտրոնում՝ քաղաքապետարանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող գետնանցումը գտնվում է անմխիթար վիճակում։


Այս մասին տեղեկացրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աշակ Սարգսյանը, ով ուղիղ եթեր է մտել դեպքի վայրից։


«Գետնանցումը վերածել են հանրային զուգարանի։ Չեմ կարող հոտը նկարագրել։ Տիգրան Ավինյան, այս գետնանացումը գտնվում է քաղաքապետարանից մի քանի հարյուր մետր այն կողմ», - նշել է ավագանու անդամը։


Սարգսյանի խոսքով, անցումն օգտագործելը ոչ միայն անհաճո է, այլև վտանգավոր, քանի որ կառույցը փլուզման վտանգ ունի։


 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը