7.04.2025
Լուսանկարը` radar.am
prev Նախորդ նորություն

Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Չնայած միջազգային հանրության կոչերին՝ ստորագրել խաղաղության պայմանագիր, Սյունիքի մարզում շարունակվում են կրակոցները, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը արձանագրում է սահմանին «անկանոն կրակոցներ»:


Հայաստանի պաշտպանության նախարարությունը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը Սյունիքի մարզում ադրբեջանական կողմից կրակոցների մասին հաճախացող հաղորդագրությունների վերաբերյալ, հայտնել է, որ սահմանագծի երկայնքով պարբերաբար արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ:


Միևնույն ժամանակ, ռազմական գերատեսչությունը շեշտում է. «Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»:


Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին և ակնկալիքներին, սահմանին կրակոցները չեն դադարում: Ապրիլի 5-ի գիշերվանից Սյունիքի Խնածախ գյուղում կրկին լսվել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցները: Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը «Ազատությանը» հայտնել է, որ նախորդ օրերին կրակոցներն ավելի ինտենսիվ են եղել:


Անցած ամսվա վերջին ադրբեջանական կողմը նույնպես կրակել էր Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն: Պաշտպանության նախարարությունը հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր գետնին ընկած պարկուճը և կրակոցից վնասված պատուհանը:


«Հավելեմ նաև, որ երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է», - «Ազատությանը» փոխանցել են նախարարությունից՝ շեշտելով, որ «պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ և վերլուծություններ են»:


Սահմանին չդադարող ադրբեջանական կրակոցներին զուգահեռ, շաբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը և «հակառակորդի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների կանոնավոր գնդակոծությունները»: Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց հանձնարարել է պատրաստ լինել «ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու համար»:


Երևանը բազմիցս հերքել է հրադադարը խախտելու Բաքվի բոլոր պնդումները՝ դրանք համարելով իրականությանը չհամապատասխանող:Aдругой заголовок

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը