16.04.2025
Լուսանկարը՝ aysor.am
prev Նախորդ նորություն

Խորեն Մեջլումյանը նշանակվել է ՔԿ Երևանի քննչական վարչության պետի տեղակալ

Խորեն Մեջլումյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Խորեն Գևորգի Մեջլումյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թ. հունիսի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

II-IV.2025 թ․` ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ.

2023-2025 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ.

2021-2023 թթ.՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ.

2015-2021 թթ.՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ.

2014-2015 թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ.

2010-2014 թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։

Կրթություն

2010 թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը.

2016 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով։


 

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան