Եթե Լապշինը դատապարտվի՝ Թել Ավիվը կպայքարի պատիժը Իսրայելում կրելու համար

238

Մենք ձեռնարկել և շարունակում ենք ձեռնարկել բոլոր ջանքերը, որպեսզի օգնենք Ալեքսանդր Լապշինին: Այս մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է Մոսկվայում այցով գտնվող Իսրայելի արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը:  


«Եթե նա դատապարտվի Ադրբեջանում, մենք կպայքարենք, որպեսզի նա իր պատիժը կրի Իսրայելում»,- ասել է նախարարը:


Ապրիլի 13-ին Ալեքսանդր Լապշինի կինը տեղեկացրեց, որ բլոգերին տեղափոխել են մեկուսարանի բուժկետ՝ սրտի խնդիրներով, թեև մինչ այդ նա երբեք սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել:


Հիշեցնենք, Ռուսաստանի և Իսրայելի, Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում Ադրբեջանի պահանջով, քանզի նա ներառված է այդ երկրի «սեւ ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար։ 2015-ին նա Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով այցելել է Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա՝ ուկրաինական անձնագրում նա գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:


Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ