Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր լրագրողուհուն երկրից դուրս չեն թողնում

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ANS հեռուստաալիքի պաշտոնատար անձանց կողմից ահաբեկչություն քարոզելու փաստով քրեական գործ է հարուցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էլչին Սադիգովը:

Ըստ haqqin.az-ի՝ փաստաբանը նշել է, որ հեռուստաալիքի հետ համագործակցող լրագրող Գանիրա Աթաշեւան 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Ստամբուլ մեկնելիս օդանավակայանում ձերբակալվել է: Լրագրողուհուն տեղեկացրել են, որ նա չի կարող հեռանալ երկրից: Գանիրա Աթաշեւան արդեն դիմել է Ծանր հանցագործությունների գործերի քննչական վարչություն՝ խնդրելով չեղարկել երկրից դուրս գալու արգելքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո հեռուստաալիքը փակվել է՝ Ֆեթուլլահ Գյուլենի գործունեությանը մասնակցելու մեղադրանքով: