6.04.2026
Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա
prev Նախորդ նորություն

Իրանական ԶԼՄ-ները հայտնել են ԻՀՊԿ հետախուզության ղեկավար, գեներալ Խադեմիի մահվան մասին

Լուսանկարը` APA
Լուսանկարը` APA

Մերձավոր Արևելքում ամերիկա-իսրայելական ռազմական արշավի աննախադեպ ընդլայնման ֆոնին իրանական լրատվամիջոցները հաստատել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության ղեկավար, գեներալ Մաջիդ Խադեմիի մահը։


Իրանական մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ բարձրաստիճան զինվորականը զոհ է դարձել ԱՄՆ-ի և Իսրայելի հերթական համատեղ ավիահարվածին: Այս հարձակումը շարունակեց նպատակային թիրախավորումների շարքը. ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, պաշտոնական Թեհրանը հայտնել էր նմանատիպ ռմբակոծության հետևանքով Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի ծանր վիրավորման և նրա կնոջ զոհվելու մասին։


Փետրվարի 28-ին Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած լայնամասշտաբ ռազմական գործողություններն այժմ դուրս են եկել երկրի սահմաններից՝ վերածվելով տարածաշրջանային մեծ կոնֆլիկտի և ընդգրկելով Լիբանանն ու Պարսից ծոցի արաբական պետությունները։ Ընթացիկ ռազմարշավի արդյունքում արդեն իսկ սպանվել են Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային դեմքերը, այդ թվում՝ երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: