1.04.2026
Լուսանկարը` armenpress.am
prev Նախորդ նորություն

Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա

Իսրայելական մարտական ավիացիան երեքշաբթի օրը հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող 32 բնակավայրի վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը:


«Անցած օրվա ընթացքում թշնամու ավիացիայի հարվածներին են ենթարկվել Լիբանանի հարավի 32 բնակավայրեր»,- ասել է աղբյուրը:


Գործակալության զրուցակցի խոսքով՝ երեք անգամ հարձակման է ենթարկվել նաև Բեյրութի հարավային արվարձանը և երեք բնակավայր երկրի արևելքում:


«Բացի այդ, Իսրայելը տասնչորս անգամ հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Լիբանանի տարբեր շրջաններում»,- հավելել է նա: