Քաղաքագետ. Թուրքիան Եվրոպայի կարիքը առնվազն նույնքան ունի, որքան Եվրոպան՝ Թուրքիայի

Թուրքիան Եվրոպայի կարիքը առնվազն նույնքան ունի, որքան Եվրոպան՝ Թուրքիայի: Այս մասին գրում է քաղաքագետ, Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի խորհրդական Դոմինիկ Մուազին ֆրանսիական Les Echos թերթում տպագրված իր հոդվածում:

Հոդվածում ասվում է.
«Ինչպե՞ս վարվել Էրդողանի Թուրքիայի հետ: Կալանքները ու զտումները,որոնք հաջորդել են հեղաշրջման փորձին, վերաբերում են անխտիր թե գյուլենականներին, թե դեմոկրատներին ու հակասում են պետության նորմալ գործառույթների իրականացմանը:

Արեւմտյան ժողովրդավարությունները չեն կարողացել անհրաժեշտ հստակությամբ ու ժամանակին արձագանքել ապստամբությանը: Մոսկվան, հակառակը, հանդես է եկել կոշտ դատապարտումով: Այսինքն մի կողմից դրսեւորվել է ավտորիտար ռեժիմների համերաշխությունը ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության հարցում, իսկ մյուս կողմից էլ՝ ժողովրդավարական ռեժիմները ցուցադրել են իրենց հակասությունները:

Թուրքիան այլեւս «եվրոպական հիվանդ չէ», ինչպիսին 19-րդ դարում էր: Բայց նաև «նոր եվրասիական տերություն չէ», ինչպիսին ուզում է լինել: Պետք է միաժամանակ գիտակցել եւ՛ Թուրքիայի դրության ռազմավարական կարեւորությունը, եւ՛ նրա միանգամայն իրական փխրունությունը: Ինչպես գծել գործընկերոջ ավտորիտարիզմի սահմանները՝ չէ՞ որ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելը դժվար է, բայց անխուսափելի:
Չմոռանանք, Թուրքիան առնվազն նույնքան ունի մեր կարիքը, որքան մենք՝ նրա»: