2023-ին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում կալանավորված հայերի և նրանց հարազատների միջև փոխանակվել է 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրություններ ու հեռախոսազանգեր, տեղեկացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։ «Մենք պարբերաբար այցելում ենք կալանավորված անձանց և օգնում նրանց կապ պահպանել ընտանիքների հետ», - գրված է ԿԽՄԿ-ի X-ի էջում։