11.02.2025
Լուսանկարը` iz.ru
prev Նախորդ նորություն

Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»

Լուսանկարը` lrt.lt
Լուսանկարը` lrt.lt

Միլիարդատեր Իլոն Մասկը՝ կառավարության արդյունավետության վարչության (DOGE) ղեկավարը, կոչ է արել փակել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը (RFE/RL) և «Ամերիկայի Ձայնը»։


Համապատասխան գրառումը Մասկը տեղադրել է փետրվարի 9-ին՝ կիրակի օրը, X սոցիալական ցանցում։
«Սրանք պարզապես ծայրահեղ ձախակողմյան խելագարներ են, որոնք խոսում են իրենք իրենց հետ՝ այրելով ամերիկացի հարկատուների տարեկան 1 միլիարդ դոլարը»,- հայտարարել է Մասկը։ «Այո, փակեք դրանք... Դրանց այլևս ոչ ոք չի լսում»,- ավելացրել է նա։


AP գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 20-ի նախագահական երդմնակալությունից երեք շաբաթվա ընթացքում Մասկը, ով ղեկավարում է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված DOGE կառույցը, հասցրել է խորանալ ԱՄՆ դաշնային գործակալությունների աշխատանքի մեջ, սակայն ինքը խուսափում է իր գործունեության հանրային վերահսկողությունից։ Նա չի պատասխանում լրագրողների հարցերին և չի մասնակցել ԱՄՆ Կոնգրեսի ոչ մի լսման։ DOGE-ում պաշտոնին նա նշանակվել է անմիջականորեն Թրամփի կողմից և չի անցել ամերիկացի օրենսդիրների կողմից հաստատման երկար ընթացակարգը։


The Guardian թերթի հստակեցմամբ՝ DOGE-ն կառավարական վարչություն չէ, իսկ Մասկը նոր վարչակազմի անդամ չէ։


Միաժամանակ նա ունի գրասենյակ Արևմտյան թևում, ինչպես նաև Սպիտակ տան համալիրի մաս կազմող Էյզենհաուերի անվան վարչական շենքում։


Ընդ որում, միլիարդատիրի հրահանգով ծրագրավորողները և ճարտարագետները՝ 19-ից 25 տարեկան, վերահսկողություն են ստանում դաշնային գործակալությունների զգայուն տեղեկատվության նկատմամբ և սպառնում են զանգվածային կրճատումներով։


Թրամփի երդմնակալությունից մի քանի օր անց Մասկը, ենթադրաբար, էլեկտրոնային նամակ է ուղարկել ԱՄՆ բոլոր 2 միլիոն դաշնային ծառայողներին՝ կոչ անելով նրանց հրաժարական տալ՝ ակնկալվող կրճատումների նախաշեմին։ Ըստ երևույթին, Իլոն Մասկն աշխատակիցներին առաջարկել է յոթ ամսվա աշխատավարձի չափով վճարումներ։

 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»