11.02.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Երևանի և Բաքվի միջև պայմանագրի հապճեպ կնքումը կարող է վնասել տարածաշրջանին. Գալուզին

Լուսանկարը` iz.ru
Լուսանկարը` iz.ru

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է Արևմուտքի ճնշման ներքո հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շտապողական կնքումից՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների երկարաժամկետ կարգավորում ապահովող փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը։


ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում ձեռք բերված առաջընթացը՝ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկում նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը։ Կարևոր պահ է եղել 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարության ստորագրումը, որը սահմանել է Ռուսաստանի աջակցությամբ կարգավորման ճանապարհային քարտեզը։


Գալուզինը նշել է, որ Մոսկվան դեմ է արևմտյան հարթակներում «շտապ փաստաթղթերի» կնքմանը, քանի որ չմտածված որոշումները կարող են ապագայում «հակամարտության սերմեր ցանել»։ Դիվանագետն ընդգծել է, որ նման սցենարը անցանկալի է թե՛ հենց Հայաստանի և Ադրբեջանի, թե՛ ամբողջ Հարավային Կովկասի և Ռուսաստանի համար։


Ռուսական կողմի առանձնահատուկ մտահոգությունն է հարուցում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման հարցով եռակողմ խմբի աշխատանքի դադարեցումը։ Մոսկվան կոչ է անում մասնակիցներին, հատկապես հայկական կողմին, վերադառնալ այս ձևաչափով աշխատանքին՝ հաստատելով կողմերի խնդրանքով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

Լուսանկարը` lrt.lt
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»