Փետրվարի 16-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Մինչ այս Ալիևը հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։