9.03.2025
Ալիևը ժամանել է Անկարա
prev Նախորդ նորություն

"Transparency International"-ի ադրբեջանական մասնաճյուղը դադարեցնում է իր գործունեությունը

Հակակոռուպցիոն հասարակական ասոցիացիան՝ Şəffaflıq Azərbaycan-ը («Թափանցիկություն Ադրբեջան»), որը հանդես է գալիս որպես Transparency International կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղ, կլուծարվի։


Ադրբեջանի իշխանությունները Transparency International-ին մեղադրել են կողմնակալ, ոչ համապարփակ ուսումնասիրված դիրքորոշում ցուցադրելու համար:


Նշվում է, որ Şəffaflıq Azərbaycan կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականի հոկտեմբերին, Transparency International-ում հավատարմագրվել է որպես լիարժեք տեղական բաժանմունք, իսկ 2006 թվականի օգոստոսին վերահավատարմագրվել է: Կազմակերպությունը հայտնում է, որ իր առաքելությունն էր «ուսումնասիրել Ադրբեջանում կոռուպցիայի պատճառներն ու ձևերը, ինչպես նաև այդ վտանգավոր սոցիալական երևույթի կրճատման ուղիները»։