10.11.2025
ԱՄՆ-ը կշարունակի փորձերը մերձեցնելու Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները. Օ’Բրայեն
14.02.2024
ԱՄՆ-ը կշարունակի փորձերը մերձեցնելու Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները. Օ’Բրայեն

ԱՄՆ-ը կշարունակի փորձերը մերձեցնելու Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները. այս մասին լրագրողներին ասել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ Ի պատասխան ադրբեջանական զինուժի գնդակոծության մասին հարցին՝ Ջեյմս Օ՛Բրայենը նշել է, որ ներկայիս լարվածությունը վկայում է դիվանագիտական ​​ջանքերի ավելացման կարևորության մասին։ «Ես չեմ ուզում շահարկել որևէ կոնկրետ վերջին գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին միավորելու փորձերը», - պարզաբանել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական զինուժի կրակից հայկական կողմն ունի չորս զոհ և մեկ վիրավոր։