Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և խորն ափսոսանք է հայտնում բազմաթիվ զոհերի համար։ X-ի միկրոբլոգում այս մասին գրել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը։ «Մենք կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- գրել է Լահբիբը։