Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի միջև։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում։ Նախարարները ստուգել են նաև առաջիկա շփումների ժամանակացույցը։ Նշենք, որ նույն օրը Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։