27.05.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

Երևանն արագ թույլ տվեց Ֆրանսիային բացել հյուպատոսություն Սյունիքում, մինչ ՌԴ-ն սպասում է

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

Հայկական իշխանությունները արագ համաձայնեցրել են Սյունիքի մարզում ֆրանսիական պատվո հյուպատոսություն բացելու ծրագրերը, մինչդեռ ռուսական կողմը արդեն մոտ երեք տարի է ջանքեր տարում նույն տարածաշրջանում գլխավոր հյուպատոսություն ստեղծելու թույլտվություն ստանալու համար:


Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է Գորիս քաղաքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու ծրագրերի մասին մայիսի 26-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության տեղեկությամբ՝ խոսքը հենց պատվո հյուպատոսության մասին է, և ոչ թե գլխավոր հյուպատոսության: Դիվանագիտական ներկայացուցչությունը կբացվի մոտ ժամանակներում, հայտնել են դեսպանությունից:


Հյուպատոսության տեղակայման համար Գորիսի ընտրությունը պայմանավորված է քաղաքի երկարամյա մշակութային կապերով ֆրանկոֆոն աշխարհի հետ: Գորիսը համարվում է Հայաստանի ամենաֆրանսախոս քաղաքներից մեկը՝ 2006 թվականից այստեղ գործում է ֆրանսիական մշակութային կենտրոն, որը ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում ֆրանսիական լեզվի և մշակույթի տարածման գործում:


Ուշագրավ է, որ ֆրանսիական հյուպատոսությունը կլինի Սյունիքի մարզում արդեն երկրորդ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունը՝ իրանական հյուպատոսությունից հետո: Միևնույն ժամանակ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը, որը քննարկվում է արդեն մոտ երեք տարի, դեռևս գտնվում է երկու երկրների միջև բանակցությունների փուլում:


2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է ռուսական կողմի առաջապահ խումբը, որը զբաղվում է հյուպատոսության բացման նախապատրաստությամբ, սակայն դրա գործառության կոնկրետ ժամկետները դեռ չեն որոշվել:

Լուսանկարը` Իրանի ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
26.05.2025
Ֆրանսիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես Եվրոպայի և Արևելքի միջև հիմնական կամուրջ