ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ ծրագրված են նաև գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը 2023 թ-ին էլ մասնակցել է նույն համաժողովին: Մեկ տարի առաջ նա մասնավորապես ասել էր, որ Հայաստանը ներգրավված է բանակցային գործընթացում, փորձում է լուծումներ գտնել, բայց բանակցություններին զուգահեռ դեռևս բախվում է ուժի սպառնալիքի և բուն ուժի կիրառմանը, ինչպես նաև ականատես է լինում Լեռնային Ղարաբաղի պաշարման: VERELQ-ը հիշեցնում է Արցախի պաշարումն ավարտվեց էթնիկ զտմամբ: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով արցախցիները մասսայաբար հեռացան Լեռնային Ղարաբաղից` տեղափոխվելով Հայաստան: