16.07.2025
ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան
prev Նախորդ նորություն

Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ կողմերի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով։


«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ է հայտնել Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ։ 


Պատգամավորն, անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Բաքուն շուտափույթ կերպով կստորագրի Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը, նկատել է, որ կարիք չկա մեծ պատրանքներ ունենալ այդ առումով, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ։


«Հավանաբար, ավելի լավ է չափազանց շատ պատրանքներ չփայփայել Ադրբեջանի մտադրությունների վերաբերյալ։ Իլհամ Ալիևը հետաքրքրված չէ խաղաղությամբ. ընդհակառակը, Հայաստանը նրան պետք է որպես թշնամի՝ իր իշխանությունն ամրապնդելու և սեփական ժողովրդի իրավունքների խախտումներն արդարացնելու համար»,-շեշտել է շվեյցարացի պատգամավորը։ 


Վերջինիս կարծիքով՝ Հայաստանը կարող է հույս ունենալ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առկա վերջին լարվածությունը, ինչպես նաև Իսրայել-Իրան պատերազմը կարող են ազդեցություն ունենալ Բաքվի վրա։ 


«Վերջին հաշվով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով»,-ընդգծել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորը։ 


 

 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով