ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի Մոսկվա կանչը: նախարարը հայտարարել է, որ դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների: "Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների", - ասել է Լավրովը, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին": Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված փաստաթղթում, "մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար":