23.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
prev Նախորդ նորություն

«Ալրոսա»-ի ադամանդները ապօրինաբար արտահանվել են Հայաստան. ձերբակալվել են կասկածյալները

Լուսանկարը` ecostandardgroup.ru
Լուսանկարը` ecostandardgroup.ru

Ռուսաստանի խոշորագույն ադամանդահանքային ընկերության՝ «Ալրոսա»-ի աշխատակցուհին և մի խումբ անձինք ձերբակալվել են ադամանդների գողության և ապօրինի արտահանման գործով։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին, խումբը ամիսներ շարունակ կազմակերպված ձևով հանույթ է իրականացրել՝ ադամանդները հասցնելով Հայաստան։


Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է մի խումբ անձանց ձերբակալման մասին, որոնք մեղադրվում են «Ալրոսա» ընկերությունից բարձրարժեք ադամանդներ հափշտակելու և հետագայում դրանք Հայաստան ապօրինաբար տեղափոխելու մեջ։


РИА Новости-ն, հղում կատարելով ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին, հաղորդում է, որ հանցավոր շղթան գործել է 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հունվար։ Գողությունները կատարվել են պարբերաբար՝ նպատակ ունենալով նյութական շահ ստանալ։


Ձերբակալվել են «Ալրոսա»-ի աշխատակցուհի Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդի Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև՝ Արմեն Պետրոսյանը և Արման Սահակյանը, որոնք զբաղվել են ադամանդների ապօրինի արտահանմամբ։ Ըստ ՔԿ-ի՝ նրանք ձերբակալվել են հերթական՝ ավելի քան 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների խմբաքանակը գողանալու փորձի ժամանակ։


Գործի շրջանակում հարուցվել է քրեական գործ գողության և թանկարժեք քարերի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Կասկածյալներն արդեն կալանավորված են։ Քննությունը շարունակվում է, և իրավապահները պարզում են՝ արդյո՞ք ներգրավված են եղել նաև այլ անձինք։


 

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ