23.06.2025
Լուսանկարը` ecostandardgroup.ru
prev Նախորդ նորություն

ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

ՌԴ հատուկ ծառայությունները բացահայտել են «ԱԼՐՈՍԱ» ընկերությունից ադամանդների համակարգված հափշտակության և Հայաստան ապօրինի տեղափոխման գործ։ Ըստ քննության տվյալների՝ ադամանդներն ուղարկվել են մի ընկերություն, որի շահառուն ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։


Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) և Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաղորդել են «ԱԼՐՈՍԱ»-ում իրականացված հանցավոր սխեմայի բացահայտման մասին, որի շրջանակում թանկարժեք ադամանդներ հափշտակվել են և մաքսանենգ ճանապարհով ուղարկվել Հայաստան։ Ըստ РИА Новости-ի՝ գործին մասնակցել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ։


Հիմնական կասկածյալներն են ընկերության աշխատակցուհի Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյը, ինչպես նաև Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը։ Նրանց մեղսագրում են նաև տեխնիկական՝ էժանագին ադամանդներով փոխարինում՝ բարձրորակ քարերը դուրս բերելու համար։


ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ սխեման կազմակերպել են երկու եղբայրներ՝ Աշոտ և Արտակ Բագիկյանները, ովքեր այժմ գտնվում են միջազգային հետախուզման մեջ։ Գողացված ադամանդները, ըստ մարմնի, տեղափոխվել են Հայաստան՝ «ADM Diamond» ընկերություն, որի շահառուն ՀՀ ԱԺ պատգամավոր  է։


Քրեական գործ է հարուցվել գողության և թանկարժեք քարերի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Բոլոր կասկածյալները կալանավորվել են։ Տնային խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է շուրջ 200 հազար կարատ տեխնիկական հումք, մեծ քանակությամբ կանխիկ գումարներ և հայտնի ապրանքանիշերի շքեղ զարդեր։


Նշենք, որ նմանատիպ միջադեպ արձանագրվել է նաև 2019-ին, երբ «ԱԼՐՈՍԱ»-ի մեկ այլ աշխատակից մեղադրվել էր ավելի քան $3 մլն արժողությամբ ադամանդների հափշտակման համար և դատապարտվել ինը տարվա ազատազրկման։


 

 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ