17.06.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Իրանի զինված ուժերի նոր շտաբի պետ Ալի Շադմանին, որը նշանակվել էր մի քանի օր առաջ իր նախորդի սպանությունից հետո, սպանվել է Իրանի դեմ գիշերային օդային հարվածների հետեւանքով։


«Ստույգ հետախուզական տվյալներ եւ անսպասելի հնարավորություն ստանալուց հետո ՌՕՈւ կործանիչները գիշերը գրոհել են Թեհրանի սրտում գտնվող շտաբ-բնակարանի վրա եւ սպանել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Շադմանիին, որը ամենաբարձրաստիճան զինվորական հրամանատարն էր եւ Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի ամենամտերիմ մարդը»,- նշվել է հայտարարությունում։


Նշվել է, որ նա պաշտոնին նշանակվել էր մի քանի օր առաջ, գլխավոր շտաբի նախորդ պետի սպանությունից հետո։

 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին