ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, քանի որ շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։ «Իհարկե, սա տագնապալի նորություն է, որը գալիս է շփման գծից, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամեն կերպ խուսափել այլ գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ համարել: Մենք շատ ուշադիր հետևելու ենք», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին Պեսկովի խոսքերը: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ-ն հայտնում է, որ կա չորս զոհ և մեկ վիրավոր։