Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու հնարավորությունը, որն առաջացել է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։ «Թուրքիան ողջունում է կողմերի ձեռնարկած կոնկրետ քայլերը, որոնք ամրապնդում են վստահությունը երկու երկրների միջև։ Անկարան կողմերի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի»,- նշել է Ֆիդանը։ Նա նաեւ նշել է, որ 3+3 հարթակի հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին։