27.11.2024
ՊՆ-ն խստացրեց պետական գաղտնիք պարունակող սպառազինության ցանկը
25.01.2024
ՊՆ-ն խստացրեց պետական գաղտնիք պարունակող սպառազինության ցանկը

Կառավարությունը հաստատել է Պետական գաղտնիքի շարքին դասվող զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գաղտնիքի մասին» 01.03.2023թ. ՀO-49-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի պահանջն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 16.06.2023թ. N 647-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից: 2023 թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին են դասվում նաև Զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, մասնավորապես` պետական գաղտնիք պարունակող ռազմական տեխնիկայի ու սպառազինության, պետական գաղտնիք պարունակող ռազմամթերքի միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքերի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Նշված տեղեկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ԶՈՒ կարիքների համար իրականացված գնումների մեջ է մտնում ՀՕՊ միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի և միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոլոկացիոն և հետախուզական համալիրների, օդերևութաբանական համալիրների, դրանց շահագործման համար ահրաժեշտ սարքավորումների և զոնդավորման միջոցների, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Գեոդեզիական, քարտեզագրական, նավիգացիոն սարքերի և շարժական համալիրների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Անօդաչու սարքերի և դրանց համակարգերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Ինժեներական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Մարտական և ուսումնա-մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների, դրանց պահեստամասերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Ավիացիոն սպառազինության ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Հրթիռների և հրետանային զինամթերքի, տրանսպորտային լիցքավորման մեքենաների, հրամանատարաշտաբային, կառավարման մեքենաների կամ աշխատատեղերի, հրետանու կրակի կառավարման և սպասարկման սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների, հատուկ նշանակության մեքենաների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Անձնակազմի հանդերձանքի և իրային այլ գույքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Հրթիռային և այլ տեսակի վառելիքի ձեռքբերում, Օդային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ծառայությունների ձեռքբերում, Զինված ուժերի անձնակազմի սննդի պատրաստման ու մատուցման ծառայությունների ձեռքբերում, Ամրաշինական կառույցների ձեռքբերման կամ տեղադրման ծառայությունների ձեռքբերում, Հաղորդակցման և կապի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Ռադիո և հեռախոսային հսկման համակարգերի, ռադիոհաճախականության վերահաղորդման կայանների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Էլեկտրոնային հետախուզական համակարգերի, կոդավորող սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից: