Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին պաշտոնական այցով կլինի Թբիլիսիում։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանի տեղեկացմամբ՝ նախատեսված են հանդիպումներ նախարար Միրզոյանի և վրացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև։ Վրաստանի ԱԳՆ-ում հանդիպում կանցկացվի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։