Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվական հայտարարությունը։ Ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հունվարի 6-ին ժամը 14:10-ի սահմաններում սահմանային գոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական ստորաբաժանումների կողմից իբր կրակ բացելու մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրավիճակը հերթական անգամ ընդգծում է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համար հայ-ադրբեջանական համատեղ մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի առաջարկի արդիականությունը։ Չնայած ՀՀ վարչապետի աշխատակազմի նախաձեռնությանը, Բաքուն մինչ օրս չի արձագանքել այս առաջարկին։