13.02.2026
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Հայաստան և Իրան․ ամփոփվել է դեպի ռազմավարական գործընկերություն տանող տարին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Երևանի և Թեհրանի հարաբերություններն անցնող 2025 թվականին աչքի են ընկել բովանդակային աշխատանքով և գործընկերային կապերի խորացմամբ՝ հիմք դնելով համագործակցության որակապես նոր մակարդակի։


Իրանում Հայաստանի դեսպանությունն ամփոփել է տարվա արդյունքները՝ նշելով, որ այն լի էր նոր նախաձեռնություններով և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով։ Դիվանագիտական ներկայացուցչությունը շեշտել է, որ հարևան երկրների միջև կապերն այս տարի զարգացել են առանձնահատուկ ակտիվությամբ։


Տարվա հագեցած օրակարգի մասին են վկայում փաստերը. տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, որոնց արդյունքում կնքվել է շուրջ երկու տասնյակ միջպետական փաստաթուղթ։ Այս քայլերն ամրապնդել են երկկողմ հարաբերությունների իրավական հենքը։


Ամփոփելով կատարված աշխատանքը՝ դեսպանությունն հայ-իրանական հարաբերությունների ներկա ընթացքը բնորոշել է հստակ ուղերձով՝ «Հայաստան-Իրան․ դեպի ռազմավարական գործընկերություն»։

Լուսանկարը` armenpress.am
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը