«Իրևանի թատրոնը» ազդակ է՝ Փաշինյանը ճանապարհ է բացում ադրբեջանցիների համար. Կարապետյան
Լուսանկարը` Sputnik
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հանրությանը զգուշացնելով գործող իշխանության վարած «խաղաղության դարաշրջանի» թաքնված վտանգների մասին, որոնք, ըստ նրա, սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ հասարակության մի ստվար զանգված, հոգնած լինելով մշտական պայքարից, հակված է հավատալու Նիկոլ Փաշինյանի խոստումներին, սակայն այդ «գեղեցիկ նկարը» իրականում հեռու է իրականությունից։ Որպես իր պնդումների ապացույց՝ Կարապետյանը մատնանշել է Ադրբեջանի կողմից օրերս «Երևանի ադրբեջանական թատրոնի» բացման փաստը։ Նրա համոզմամբ՝ սա պարզապես մշակութային քայլ չէ, այլ հստակ քաղաքական ծրագիր՝ ուղղված ապագայում ադրբեջանցիներին Երևանում վերաբնակեցնելուն և երկիրը ներսից պառակտելուն, ինչը ակնհայտ է ցանկացած սթափ դատող մարդու համար։
Շարժման համակարգողը նաև կանխատեսել է, որ շուտով Հայաստանի ղեկավարը կսկսի արդարացնել այդ գործընթացը՝ վկայակոչելով միջազգային իրավունքն ու «կողք կողքի ապրելու» անհրաժեշտությունը։ Եզրափակելով խոսքը՝ Կարապետյանը շեշտել է, որ թույլ ղեկավարը վտանգը բերում է ժողովրդի տուն, մինչդեռ միայն ուժեղ առաջնորդն է ունակ երաշխավորված և իրական խաղաղություն ապահովել պետության համար։