Թեհրանը մտադիր է դիտորդ պետության կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ռուս-իրանական համագործակցությանը նվիրված միջազգային համաժողովում։ Նա նշել է, որ Իրանը մտադիր է շարունակել մերձեցումը կազմակերպության հետ. «Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ի հետ, այնուհետ կհետևեն հետագա փուլերը՝ Ռուսաստանի Դաշնության և մյուս մասնակից երկրների աջակցությամբ», - ասել է դիվանագետը։