Թուրքիայի կենտրոնական մասում՝ Իսպարտա նահանգում, բախվել են թուրքական զինված ուժերի երկու ուղղաթիռներ։ Զոհվել է 6 զինծառայող, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Զոհվածների թվում է բրիգադային գեներալ, ցամաքային ուժերի Ավիաուսումնական հաստատության պետ, ճշտում է NTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ նահանգապետ Աբդուլլահ Էրինը հայտնել էր հինգ զինվորականների զոհվելու մասին։ Ուղղաթիռներից մեկն ընկել է բենզալցակայանի մոտ։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ջոկատներ։ Ուղղաթիռի անկման վայրում բռնկված հրդեհն արագ մարել են։