Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինին, որը պաշտոնական այցով Բաքու էր ժամանել երեկ: Բելառուսի կառավարության ղեկավարը մասնակցել է բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո ստորագրվել են մի շարք պայմանագրեր։ Նախատեսված է նրա այցն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ: