Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում որոշում է ընդունել անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների սոցիալական աջակցությունը երկարաձգելու մասին: Որոշման համաձայն՝ անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները կշարունակեն ստանալ սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով ևս երկու ամիս՝ 2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Աջակցություն ստանալու համար դիմումները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ: Այս սոցիալական աջակցության միջոցառումը տարածվում է 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքների վրա: