26.11.2024
Լուսանկարը` AlphaNews
31.10.2024
ԼՂ-ից տեղահանված միայնակ տարեցները հնարավորություն կստանան օգտվել հիփոթեքային վարկերից

Հայաստանի կառավարությունն ընդլայնել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար բնակարանային վարկավորման պետական աջակցության ծրագիրը՝ ներառելով միայնակ անժառանգ տարեցներին։ Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 31-ի կառավարության նիստում։ Նոր կարգավորումը ֆինանսական կազմակերպություններին թույլ կտա վարկավորել միայնակ տարեցներին՝ առանց վախենալու վարկառուի մահվան դեպքում վճարումների դադարեցման ռիսկից։ Ընդունված փոփոխությունների համաձայն, պետությունը կշարունակի վճարել վարկի սուբսիդիան մինչև դրա լրիվ մարումը, նույնիսկ շահառուի մահվանից հետո։ 2023 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ, 2022 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում պետական աջակցության սերտիֆիկատներ է ստացել 3947 շահառու, որոնցից 3332-ը արդեն ավարտել են կամ գտնվում են հիփոթեքային վարկավորման գործընթացի վերջնական փուլում։ Չիրացված սերտիֆիկատներից շուրջ տասը պատկանում են միայնակ անժառանգ տարեցների։