ՌԴ Դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխության վերաբերյալ արձանագրությանը՝ մաքսային սահմանով էլեկտրոնային առևտրի ապրանքների տեղաշարժման հարցի կարգավորման համար։ «Վեդոմոստի»-ի հաղորդմամբ, վավերացվող արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների կողմից։ Փաստաթղթում սահմանված են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի կարգավորման առանձնահատկությունները, նախատեսված է նոր ինստիտուտի՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ստեղծում։ Սահմանվում է նաև ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության իրավունքը՝ սահմանելու էլեկտրոնային առևտրի ապրանքների ավելացված արժեքի հարկ և անմիջականորեն ֆիզիկական անձանց կողմից ներկրվող էլեկտրոնային առևտրի ապրանքների անմաքս շեմ սահմանելու հնարավորություն։