Թուրքիայի Էլյազըղ քաղաքում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Էլյազըղում ժամը 17:04-ին գրանցվել է 5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում: Երկրաշարժի օջախը գտնվել է 16,22 կիլոմետր խորության վրա և զգացվել է նաև Դիարբեքիրում: Էլյազըղ քաղաքի ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ ժամը 17:20-ի դրությամբ երկրաշարժից հետո AFAD-ում և 112 թեժ գծում որևէ հաղորդում ավերածությունների մասին չի ստացվել: