Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Ինչպես հայտնում են հարևան երկրի կառավարությունից, այցի շրջանակներում Կոբախիձեն կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Վրաստանի պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։ Նշենք, որ նախքան Հայաստան ժամանելը Կոբախիձեն այցելել էր Ադրբեջան: