27.11.2024
ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակումը
13.12.2023
ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակումը

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակումը և խրախուսում այս քայլը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք խրախուսում ենք [այս քայլը] և քննարկումների մեջ ենք եղել երկու կառավարությունների հետ: Մենք ողջունում ենք ձերբակալված հայերի և ադրբեջանցիների վերադարձը, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, որ կողմերի միջև քննարկվում են վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ։ Շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն դրան»,- ասել է նա: VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ Ադրբեջանը ՀՀ-ին վերադարձրեց 32 գերիների, դրա դիմաց Հայաստանը Բաքվին հանձնեց երկու ադրբեջանցու: Նրանցից մեկը օրերս ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՀՀ-ում սպանության համար: