«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան
Լուսանկարը` hetq.am
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հավաստիացրել է, որ գերատեսչությունը ժամանակին ծանուցում է քաղաքացիներին բոլոր սահմանային միջադեպերի մասին պաշտոնական հաղորդակցության ուղիներով:
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ունի պաշտոնական էջ և բոլոր հաղորդակցման միջոցներով անպայման իրազեկում է հանրությանը, եթե կրակոցների դեպքեր արձանագրվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանին շարունակվող կրակոցներին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու երբ սահմանին կրակում էին, ՊՆ-ն այդ մասին հաղորդեց միայն օրեր անց, փոխնախարարն ասաց. «Եղել են դեպքեր, մենք դրանց մասին խոսել ենք, որ փոքր օպերատիվության խնդիր է եղել, վերջին շրջանում վստահաբար եմ ասում, որ նման խնդիր այլեւս չունենք»:
Լրագրողների հարցին, թե արդյոք հայկական զորախումբ մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, Արման Սարգսյանը կոնկրետ պատասխան չտվեց: