28.04.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը

Լուսանկարը` tvnews.am
Լուսանկարը` tvnews.am

Արցախցիները, որոնք ցանկանում են խուսափել ՀՀ անձնագրում «Ադրբեջան» նշումից, կարող են դիմումի միջոցով ծննդավայրի դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:


Միաժամանակ ծառայությունը զգուշացրել է, որ նման փոփոխությունները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում, քանի որ անձնագրում ծննդավայրի նշումը պետք է համապատասխանի ICAO և ISO 3166 միջազգային ստանդարտներին։ Ցանկացած շեղում այդ կարգավորումներից կարող է միջազգային մակարդակով դիտարկվել որպես խախտում:


Նշվել է, որ 2023 թվականին Արցախի բռնի տեղահանումից հետո, ապրիլի 16-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված 8 568 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։


Ծառայությունն ընդգծել է, որ նոր փաստաթղթերի տրամադրման գործընթացում առաջնորդվում է բացառապես միջազգային ստանդարտներով՝ քաղաքացիների սահմանային անվտանգությունը և արտերկրում հնարավոր խնդիրները նվազեցնելու նպատակով։

 Լուսանկարը` tvnews.am
28.04.2025
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը