23.04.2025
Լուսանկարը` kavkazru.press
prev Նախորդ նորություն

Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար

Լուսանկարը` mir24.tv
Լուսանկարը` mir24.tv

Երևանը պաշտոնապես արձագանքել է Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին հայ մարզիկներին ուղղված հրավերին։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջարկն առաջիկայում կքննարկվի, որից հետո որոշում կկայացվի։


«Կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Կարծում եմ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում։ Կքննարկենք և որոշումը կկայացնենք», - հայտարարել է նախարարը լրագրողներին կառավարության ապրիլի 23-ի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։


Հարկ է նշել, որ հայ մարզիկները նախկինում արդեն մասնակցել են Ադրբեջանում անցկացվող մարզական միջոցառումներին։ Իր հերթին, ադրբեջանցի մարզիկները նույնպես մասնակցել են Հայաստանում կայացած մարզական մրցումներին 2009, 2014 և 2023 թվականներին։


Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Baku City Circuit (BCC) օպերացիոն ընկերության անվտանգության և գործառնությունների գծով ղեկավար Այգյուլ Աղաևայի խոսքով, ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերներն ուղարկվել են ԱՊՀ բոլոր երկրներին, սակայն Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը։


Խաղերի բացման և փակման արարողությունները տեղի կունենան Գյանջայի կենտրոնական մարզադաշտում։

 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար