Մոսկովյան գագաթաժողովը դառը դեղահաբ էր Էրդողանի համար: Չնայած այդ համաձայնագիրը համարվում է 2018թ.-ի Սոչիի համաձայնագրի շարունակություն, սակայն Էրդողան-Պուտինը հանդիպումը հիշեցնում էր թուրքերի կողմից իրենց պարտության ընդունում: Այդ մասին հղում անելով The American Conservative-ին հայտնում է inosmi.ru կայքը: Հոդվածում նշվում է, որ Սարակիբի համար պատերազմը Սիրիայի և ՌԴ-ի պայքարն էր Սիրիայի սուվերենության համար: Թուրքիան այստեղ նույնպես պարտություն է կրել՝թուրքական հենակետերի մեծ մասը շրջապատված է սիրիական բանակի կողմից և որևէ ռազմական նշանակություն չունեն: Նշվում է, որ Անկարան գիտակցում է՝թուրքական ռազմական լուծում Իդլիբում չի լինելու: