Արցախի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ուենցած մարտերի արդյունքում հայտնում է 16 զոհի և հարյուրից ավել վիրավորի մասին: «Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր», - ասել է ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը, որի խոսքերը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։ Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: