Վրաստանում կորոնաավիրուսով վարակված անձանց թիվը ժամը 15:00 դրությամբ ավելացել է ևս չորսով, հասնելով 85-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջում: Կարանտինի ռեժիմում է մնում 4534 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 276-ը: Բացի դրանից բուժված անձանց թիվը հասել է 14-ի: