ԵՄ քաղաքական խելագարության է դիմում՝վատթարացնելով կապերը Թուրքիայի հետ և չքննադատելով Հունաստանին փախստականների հետ վերաբերմունքի պատճառով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ ԵՄ-ն սխալ է գործում՝իրենից վանելով Թուրքիան: Նրա խոսքով, ԵՄ-ն պետք է արագացնի Թուրքիայի՝ԵՄ-ին անդամակցելու գործընթացը: Թուրքիայի ԱԳ նախարարը նաև կոշտ քննադատության է ենթարկել Հունաստանին՝փախստականների հետ վատ վերաբերմունքի համար: