Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունը: Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ նա ձերբակալվել է կառավարության քննադատության համար՝խուլիգանության շինծու մեղադրանքով: HRW-ի նշում է, որ Ադրբեջանում ամրապնդվում է այն պրակտիկան, որ կառավարության քննադատողներին սկսում են լռեցնել քրեական մեղադրանքներով: